Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

«Արցախին նախագահական ուժեղ համակարգ է պետք, քանի որ պատերազմական իրավիճակում է»

«Արցախին նախագահական ուժեղ համակարգ է պետք,  քանի որ պատերազմական իրավիճակում է»
21.02.2017 | 00:39

Երեկ ԼՂՀ-ում անցկացվեց սահմանադրական հանրաքվե, որն ընթացել է բավականին խաղաղ, ազատ ու թափանցիկ։ Այս մասին «Իրատեսի» հետ զրույցում վստահեցրեց ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ։

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում եղել են փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մելիքյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վահրամ Մկրտչյանը, Լյովա Խաչատրյանը, Կարեն Շախմուրադյանը, դիտորդական առաքելություն է իրականացրել ընտրություններում։
Մեր զրուցակիցը պատմեց իր տպավորությունների մասին։ Պատվիրակության անդամները բաժանվել են երկու խմբի, և Վահրամ Մկրտչյանը դիտորդական առաքելություն է իրականացրել հարավային ուղղությամբ։ «Ղարաբաղում բարձր մակարդակի, օրինակելի ընտրություններ անցկացվեցին։ Նույնիսկ մի փոքր հարցախույզ անցկացրի բնակիչների շրջանում և, ի զարմանս ինձ, պարզեցի, որ մարդիկ բավական իրազեկ էին, թե ինչ փոփոխություն է նախատեսվում, և ինչ է լինելու հանրաքվեին «այո» ասելու դեպքում։ Մարդիկ պնդում էին, թե իրենց նախագահական ուժեղ համակարգ է պետք, քանի որ իրենք պատերազմական իրավիճակում են»,- ասաց պատգամավորը, հավելելով, որ տարբեր համայնքներում են եղել և ականատես են եղել մասնակցության բարձր ցուցանիշների։ Ճարտարում, ըստ մեր զրուցակցի, ժամը 16:00-ի սահմաններում 1600 ընտրող ունեցող տեղամասերից մեկում արդեն մասնակցել էր 700 քաղաքացի։


Վահրամ Մկրտչյանի տեղեկացմամբ, միջազգային դիտորդները ևս տպավորված են եղել ընտրությունների անցկացման մթնոլորտից։ Նրանք հանդիպել են Մերձդնեստրի Հանրապետության պատգամավորական խմբի անդամների, Եվրախորհրդարանում՝ Չեխիան և Հունաստանը ներկայացնող պատգամավորների հետ։ Նրանց հետ զրույցից հայ պատգամավորները հասկացել են, որ արտասահմանցի դիտորդները բավարարված են ընտրությունների կազմակերպմամբ, և որ ընտրություններն անցնում են առանց կողմնակի միջամտությունների։


Հավելենք, որ սահմանադրական հանրաքվեով ԼՂՀ-ն մտադիր է կառավարման կիսանախագահական համակարգից անցնելու նախագահական համակարգի։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1492

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ